Բաժիններ՝

«Շնորհավո՛ր անկախությունդ, անպարտելի՛ Արցախ»

Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայրենատե՛ր քաղաքացիներ,

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից  ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝  ծանր պայքարի բովում իր աննահանջ կամքի  դրսևորման, Արցախ աշխարհը անխոցելի պահելու, դարերի երազած անկախ պետականությունը աշխարհի ողջ հայությանը պարգևելու, արյան գնով փայփայած  ու շենացրած Արցախի անկախության  25-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում Ձեզ քաջառողջություն, երկաթյա կամք  ու  թշնամու ամենօրյա  ոտնձգությունների դեմ հակահարվածի  անբեկանելի հզոր ուժ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդով 600 տարի պետականությունը   կորցրած հայ ժողովուրդը ունեցավ երկու հանրապետություն և ազերիների դեմ մղվող դաժան պայքարի արդյունքում  հաղթեց հայոց միասնականությունը՝ վեր բարձրացնելով ազգային արժանապատվության երկու դրոշները: Թո´ղ հավերժորեն ծածանվեն նրանք՝ հաղթանակի կամար կապելով խաղաղ ու աշխատասեր, քաջ ու անվեհեր, հայոց հայրենիքին տեր մեր հայրենակիցների համար:

Շնորհավո՛ր անկախությունդ, անպարտելի՛ Արցախ: Այսօրվա տոնական ուրախ ժպիտը թող հարատևի յուրաքանչյուր հայրենապաշտ Հայի ընտանիքում:

Խաչիկ Ասրյան
«Հայոց  Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930