![](/banners/BeFunky-design.jpg)
ԶԼՄ-ները Սամարղանդում տեղի ունեցող տարօրինակ իրադարձությունները բացատրում են Քարիմովի հուղարկավորության նախապատրաստությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/91000137_efd3cc15-353b-4669-a1c2-16eda0e583b7.jpg)
Սամարղանդի իշխանությունները շտապ կարգով սկսել են պետծառայողներին ուղարկել քաղաքի փողոցները մաքրելու: Ինչպես ենթադրում են ԶԼՄ-ները, դա կարող է կապված լինել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության հետ, որի մահվան մասին լուրերը շրջանառվում են մի քանի օր շարունակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քաղաքի կենտրոնական որոշ փողոցներ, որտեղ ծնվել է Ուզբեկստանի նախագահը, փակվել են: Բացի այդ, շտապ կարգով Սամարղանդ է ժամանել Ուզբեկստանի վարչապետը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը:
«Ֆերգանա» պարբերականը պնդում է, որ քաղաքում ակտիվորեն ընթանում են Քարիմովի հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Սամարղանդում են հուղարկավորված նաև Քարիմովի մայրն ու 2 եղբայրները: