Բաժիններ՝

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս ամիս կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախագահների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ամիս ՄԱԿ-ի Գլխավոր գագաթաժողովի շրջանակում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Համանախագահները շարունակում են շփումները կողմերի հետ և այս ամսվա վերջին ՄԱԿ-ի Գլխավոր գագաթնաժողովի շրջանակում պլանավորում են հանդիպել արտգործնախարարների հետ»,- հայտարարել է Ուորլիքը:

Ուորլիքն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ Մոսկվայում հանդիպելու են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլ պաշտոնատար անձանց հետ:

«Մոսկվայում մենք մտադիր ենք քննարկել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Բանակցությունների սեղանի շուրջ մենք պլանավորում ենք քննարկել հերթական քայլերը»,- ասել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ օրակարգում են սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդատվությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս