Վահանագեղձին անհրաժեշտ մթերքները
Վահանագեղձը չափազանց կարևոր օրգան է, հետևաբար՝ դրա մասին հոգ տանելը պետք է ձեր ուշադրության կենտրոնում լինի: ognov կայքն առաջարկում է մի քանի մթերքներ, որոնք կօգնեն կարգավորել և պահպանել վահանագեղձի աշխատանքը:
1. Ձեր սննդակարգում յոդ պարունակող մթերքներ ներառեք: Յոդն ամուր առողջություն ունենալու համար անհրաժեշտ տարր է: Օրգանիզմում դրա պակասն ազդում է նյութափոխանակության, աճի, հոգեկան առողջության, ուղեղի աշխատանքի և այլ օրգանների բնականոն աշխատանքի վրա:
Մեծ քանակությամբ յոդ պարունակում են ծովամթերքները, գազարը, սպարժան, լոլիկը, կարտոֆիլը, սոխը, սև հաղարջը, ելակը և այլ մթերքներ:
2. Խուսափեք գլյուտեն պարունակող մթերքների օգտագործումից: Այս տարրը բացասաբար է ազդում վահանագեղձի աշխատանքի վրա: Գլյուտեն պարունակում են վարսակը, ցորենը:
3. Կերակուրների մեջ կոկոսի յուղ օգտագործեք: Այն կարգավորում է հորմոնները, ամրացնում է իմունիտետն ու լավացնում է նյութափոխանակությունը: Յուղը կարող եք օգտագործել ինչպես՝ հում վիճակում, այնպես էլ՝ կերակուրների մեջ:
4. Խուսափեք սթրեսից, յուղոտ և բարձր կալորիականությամբ մթերքների օգտագործումից, որոնք կարող են վնասել վահանագեղձին: Նաև խուսափեք արևի տակ երկար ժամանակ մնալուց, քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են հանգեցնել վահանագեղձում հյուսվածքների գոյացության:
5. Հիշեք, որ չափազանց կարևոր է սննդակարգում ավելացնել յոդ պարունակող մթերքները, քանի որ հենց այս տարրն է, որ վերականգնում և պահպանում է վահանագեղձի աշխատանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը