Բրիտանացի դիզայներներն ստեղծել են կոշիկներ՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի հերոսներով
Մեծ Բրիտանիայի Irregular Choice ընկերությունը թողարկել է կոշիկների նոր հավաքածու՝ նվիրված Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի հերոսներին: Այս մասին հայտնել է Luxurylaunches-ը:
Հավաքածուում կան բարձրակրունկ կոշիկներ, բոտիլիոններ եւ բալետկաներ՝ մուլտֆիմի հերոսների՝ հենց Ալիսայի, Խելառ գլխարկակարի, Ընկուզային Սոնիի, Փոսիկի Թագուհու եւ ուրիշների նկարներով: Կոշիկների գները տատանվում են 190-ից մինչեւ 345 դոլարի սահմաններում:
Սա բրիտանական առեւտրանիշի արդեն երկրորդ հավաքածուն է մուլտիպլիկացիոն գործող անձերով: Առաջինը թողարկել են 2016 թվականի փետրվարին: