Բաժիններ՝

Facebook Messenger-ի 10 լավագույն բոթերը

Facebook Messenger-ում շատ են օգտակար բոթերը, որոնց մասին, սակայն, շատ քչերը գիտեն: Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար և կիրառելի բոթեր:

Օրինակ, եթե ձեզ տանջում է այն հարցը, թե ինչ պետք է պատրաստեք այսօր, կարող եք Dinner Ideas-ին գրել, թե ինչ բաղադրիչներ ունեք, և նա կառաջարկի ձեզ մի քանի բաղադրատոմս: Այս բոթին հետևելու դեպքում էլ այն պարբերաբար կփոխանցի ձեզ հետաքրքիր և արագ պատրաստվող բաղադրատոմսեր:

1

Hi Poncho

Կարդացեք նաև

Այս հետաքրքիր բոթը ձեզ կտեղեկացնի, թե ինչպիսի եղանակ է դրսում: Եթե պետք է եղանակի տեսությունը հենց այս պահին և հիմա, ապա պետք է միայն գրեք տարածաշրջանի կամ քաղաքի անունը: Կարող եք տեղեկանալ նաև տարբեր ժամերի եղանակի տեսություններին կամ մի քանի օրից սպասվող եղանակի տեսությանը: Կարող եք նաև կարգավորումներում փոփոխություններ կատարել և ամեն օր ստանալ ծանուցումներ սպասվող եղանակի մասին:

2-poncho

TechCrunch

Եթե դուք հետևում եք աշխարհի տեխնոլոգիական նորություններին, ապա վստահաբար ընթերցում եք TechCrunch-ը: Այժմ արդեն հնարավոր է ստանալ նորությունները Facebook Messenger-ի բոթի միջոցով:

Ասեք բոթին, թե ինչ եք ուզում կարդալ, և նա կառանձնացնի ձեզ համար լավագույն նյութերը: Դուք կարող եք նաև հետևել կոնկրետ բաժնի նյութերին, միշտ ստանալ ծանուցում ձեր նախընտրած լրագրողների նյութերն ընթերցելու համար:

Դուք կարող եք բոթին տալ ձեզ հետաքրքրող հարցը տեխնոլոգիական ոլորտից, և նա ձեզ կտա ընդգրկուն պատասխան:

3-tech

 HP Print Bot

Այս բոթն ավելի շատ սիրում է գործել, քան խոսել: Ուղարկեք բոթին լուսանկարը, որ ցանկանում եք տպել, և նա մեխանիկորեն կուղարկի լուսանկարը Wi-Fi-ին միացված տպիչին: Եթե տպիչը միացված չէ, ապա բոթը կօգնի ձեզ այդ հարցում:

5

Hello Jarvis

Hello Jarvis բոթ-հուշարար է: Այն կօգնի ձեզ հիշել բոլոր այն իրադարձությունների մասին, որոնք դուք վախենում եք բաց թողնել: Պարզապես ասեք նրան, թե երբ և ինչ պետք է հիշեցնի ձեզ: Բոթը պարբերաբար հաղորդագրությունների միջոցով կհիշեցնի ձեզ կարևոր իրադարձության մասին:

6

Alterra 

Եթե դուք պատրաստվում եք ճանապարհորդել և պետք է ամրագրեք հյուրանոցային համար, ապա այս բոթը հենց ձեզ համար է: Կարող եք գրել ձեր նախընտրած քաղաքը, գումարը, որը սահմանել եք հյուրանոցի համար, և բոթը կառաջարկի լավագույն տարբերակները: Կարող եք գրել ձեր բոլոր ցանկությունները՝ կապված հյուրանոցային համարների հետ, և բոթը բոլոր տարբերակներից կընտրի ձեզ ամենահամապատասխանները:

7

Skyscanner

Այս բոթը ևս ճանապարհորդությունների համար է: Բոթի միջոցով կարող եք ընտրել ավիատոմսեր ձեզ հարմար պայմաններով:

Բոթում կարող եք մեկ տողով գրել բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք պահանջվում են՝ ո՞ր երկիր եք գնում, ո՞ր քաղաքից, ե՞րբ եք մեկնելու և ե՞րբ եք ժամանելու:

8

WTFIT

Այս բոթը նախատեսված է բոլոր այն դեպքերի համար, երբ տեսնում ենք առարկան, բայց գաղափար չունենք, թե ինչ է դա: Պետք է պարզապես նկարել առարկան, ուղարկել այն հաղորդագրության տեսքով և ստանալ պատասխանը:

9

Joke.ai

Այս բոթը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զվարճանալ: Պարզապես պետք է դիմել բոթին, և նա կպատմի ինչ-որ կատակ: Բոթը, սակայն, նախատեսված է հիմնականում անգլիախոսների համար:

10

Trivia Blast

Այս ցուցակն ամբողջական չէր լինի, եթե այստեղ չներառեինք խաղային բոթը: Բոթի միջոցով կարող եք ընտրել զանազան թեմաներ և պատասխանել 8 հարցի: Յուրաքանչյուր հարցի համար տրվում է մեկ միավոր: Խաղի ավարտին կարող եք տեսնել օրվա չեմպիոններին:

11

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս