Ավստրալական ընկերությունը թափանցիկ ճամպրուկներ է վաճառում
Պայուսակներ արտադրող Crumpler ընկերությունն սպասարկյալներին առաջարկել է նոր արտադրանք՝ գործնականում լիովին թափանցիկ ճամպրուկ: Vis-a-Vis անվանումը կրող արտադրանքը կարելի է գնել 745 ավստրալական դոլարով (560 ամերիկյան դոլարով):
Պոլիկարբոնատից պատրաստված ճամպրուկի քաշը կազմում է շուրջ 4,5 կիլոգրամ: Դրա երկարությունը 68 սանտիմետր է, լայնությունը՝ 46,5 սանտիմետր, խորությունը՝ 25 սանտիմետր:
Ինչպես հայտարարել են ընկերությունում, ճամպրուկում կիրառվել Է ֆիրմայի մասնագետների կողմից հայտնագործված՝ հագուստի սեւեռակման համակարգը, որն ամուր կերպով պահում է իրերը փոխադրման ժամանակ: