«Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, առա՛ջ, Հայաստան». Հենրիխ Մխիթարյան
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին: «Հիանալի է վերադառնալ ազգային թիմ: Առջևում Չեխիայի դեմ ընկերական խաղն ու աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական հանդիպումներն են: Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, սակայն ես պատրաստ եմ, ինչպես միշտ: Առա՛ ջ, Հայաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:
Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի» ստադիոնում օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիա – Հայաստան ընկերական խաղը կսկսվի Երևանի ժամանակով 21:15-ին: Այդ հանդիպումից հետո մեր թիմը կուղևորվի Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա Դանիայի հավաքականի դեմ ընտրական հանդիպումը: