Բաժիններ՝

Փողի խնդիրը. ինչն է ամենից շատ խանգարում ընտանիքներին

Ռուսաստանի բնակչության 61%-ը ընտանիքի գլխավոր խնդիր է համարում փողի պակասը։ Այս մասին են վկայում Levada կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, գրում է RBC.ru-ն՝ հիշեցնելով, որ 2 տարի առաջ փողի խնդիրը գլխավոր համարող մարդկանց թիվն ավելի քիչ էր՝ 55%։

Իսկ ֆինանսական վիճակից դժգոհ մարդկանց քանակով առավելագույն ցուցանիշը գրանցվել է 1998 թվականի դեկտեմբերին։

Խնդիրների թվում ռուսաստանցիները երկրորդ տեղում նշել են «կենցաղային դժվարությունները»։ Դրանք գլխավոր խնդիր համարողները կազմում են հարցման մասնակիցների 21%-ը։

Եվս 19%-ի համար գլխավոր խնդիրը առողջությունն է և բուժման հետ կապված դժվարությունները։ 2003 թվականին այս ցուցանիշը 34% էր։

Մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ ընտանիքի համար գլխավոր խնդիրը գերհոգնածությունն է, 14%-ից աճել է մինչև 16%։ 11%-ի համար էլ գլխավոր խնդիր է ընդհանուր անելանելիությունը և հեռանկարի բացակայությունը։

Իսկ ահա հարազատների ու ընկերների հետ վատ հարաբերությունները, ալկոհոլիզմը և թմրամոլությունը ՌԴ քաղաքացիներին այնքան էլ չի անհանգստացնում։ Այս երևույթները գլխավոր խնդիր համարել է հարցման մասնակիցների ընդամենը 3%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս