Բաժիններ՝

Ֆրանսիայի հայ բժիշկների բարեգործական ծրագիրը հայրենիքում

Ֆրանսահայ բժիշկների միության անդամները յուրաքանչյուր տարի` երկու անգամ գալիս են Հայաստան` առաջինը մայիս ամսին, որի ընթացքում համայնքների դպրոցների բժիշկների հետ իրականացնում են փորձի փոխանակում` երեխաների աչքերի հետազոտման իրենց մեթոդների գաղտնիքները փոխանցելով գյուղերի դպրոցներում աշխատող բժիշկներին: Երկրորդ այցելությունը լինում է օգոստոսին, որի ժամանակ Ֆրանսիայի հայ բժիշկները իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ և տեղում ստուգելով երեխաների տեսողությունը՝ հարկ եղած ժամանակ պատրաստում և նվիրում են ակնոցները:

Այս տարի UMAF-ի բժիշկներն իրենց գործունեությունը ծավալեցին Սյունիքի մարզի տարբեր գյուղերում և Սիսիան քաղաքում:

Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության խմբի ղեկավար Լևոն Արթինյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Մենք արդեն 13 տարի է՝ գալիս ենք Հայաստան և մեր ներդրումն ունենում մեր երեխաների առողջության պահպանության գործում: Իրականացվող ծրագիրը ցանկացել ենք անցկացնել գյուղերում, քանի որ այստեղ ավելի է զգացվում բժիշկների և սարքավորումների կարիքը: Հիմա և՛ բժիշկներն են եկել, և՛ սարքավորումն ենք բերել՝ այն էլ՝ մեր արձակուրդի հաշվին:

Այս տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ մեր խմբի 8 բժիշկներով եկանք Հայաստան՝ մեզ հետ այստեղ տեղափոխելով մեծ քանակությամբ սարքավորումներ: Մտածեցինք, որ Հայաստանում էլ մարդիկ կլինեն, ովքեր մեզ կաջակցեն և դիմեցինք մեր վաղեմի ընկեր ԱԿԲԱ-ին, որի հետ արդեն 20 տարի աշխատում ենք, և որն էլ առանց երկար մտածելու աջակցեցին մեզ ծրագրի իրականացման գործում»:

Կարդացեք նաև

Այս տարի ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի հայ բժիշկները Սյունիքի մարզում հետազոտել են ավելի քան 500 երեխայի:

14203400_1092612167488709_535199508_o 14203471_1092612177488708_973214465_o 14202927_1092612130822046_125239801_o 14191429_1092612147488711_789441118_o 14191370_1092612090822050_296032069_o 14114467_1092612174155375_517327229_o 14152069_1092612140822045_680308735_o

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս