Կոճապղպեղով լոգանք՝ ցավերը հանգստացնելու համար

Կոճապղպեղն ունի ցավազրկող հատկություն՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է հոդացավերի և բորբոքումների արդյունքում առաջացած ցավերին: Բացի այդ, որոշ հետազոտությունների համաձայն՝ կոճապղպեղն ավելի հզոր ազդեցություն ունի, քան սովորական ցավազրկողները, սակայն միևնույն ժամանակ չունի ոչ մի հակացուցում:

Կոճապղպեղը նվազեցնում է մկանային ցավերը ծանր ֆիզիկական աշխատանքից հետո: Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցել են այս փաստը:

Կոճապղպեղով վաննան ֆիզիկական ուժերը վերականգնելու լավագույն միջոցն է, որը նաև հանում է բորբոքումներն ու հոդացավերը:

Ձեզ միայն անհրաժեշտ է քերիչով անցկացնել կոճապղպեղի արմատը, լցնել բնական կտորից պատրաստված 2-3 պարկիկների մեջ և տեղադրել 40-45o ջրով լի վաննայի մեջ:

Կարդացեք նաև

5-10 րոպե մնացեք այս ջրի մեջ: Եթե մաշկի վրա վերքեր, կտրվածքներ, ճանկռված տեղեր կամ խայթոցներ ունեք, ապա կոճապղպեղը կանցկացնի այս ամենը:

Մի քանի պրոցեդուրայից հետո կարող եք երկարացնել ժամանակը՝ հասցնելով մինչև 10-15 րոպեի:

Նման լոգանքը օրգանիզմին կհաղորդի էներգիա, կհանի հոգնածությունն ու կհանգստացնի հոդացավերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031