
«Ներիր, Հենրիխ, բոլորս էլ գիտենք ճշմարտությունը». Օբամեյանգ

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Twitter-իր էջում ներողություն է խնդրել Հենրիխ Մխիթարյանից՝ գերմանական պարբերականներից մեկի` Genius Football-ի պատրաստած նյութի համար:
Օրերս Օբամեյանգը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ինքը պարզ տղա է, և եթե որևէ ակումբ տեղափոխվի, ապա դա չի լինի գաղտնի: Օբամեյանգը նշել էր, որ չի ուզում, որ իր տրանսֆերի գործընթացը նման լինի Մխիթարյանի տրանսֆերին: Ըստ Օբամեյանգի՝ տրանսֆերի կայացումից հետո բոլորը գոհ են և հանգիստ են նայում իրար, սակայն այս գործընթացն այնքան էլ հարթ չընթացավ:
Այսօր արդեն Օբամեյանգը ներողություն է խնդրել Հենրիխից՝ նշելով, որ կայքի գրածները հիմարություն են:
«Ներիր, Հենրիխ, բոլորս էլ գիտենք ճշմարտությունը»,- գրել է Օբամեյանգը:
Սիրարփի Աղաբաբյան