Բաժիններ՝

ԵՏՄ գործընկեր Ղրղզստանից Հայաստան ներմուծումը կազմել է ընդամենը 10 դոլար

Այո, սա վրիպակ չէ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալներով՝ 2016 թվականի առաջին կիսամյակում Ղրղզստանից Հայաստան ներմուծվել է միայն 9405 կոդի ապրանք (լուսավորման սարքեր՝ ջահեր, լամպեր)՝ 10 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում ԵՏՄ երկրներից Հայաստան են ներմուծվել 456.4 մլն դոլարի ապրանք ծառայություններ։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ ԵՏՄ երկրներից ներմուծումը նվազել է 1.9%-ով։

Այդ թվում, Ռուսաստանից ներմուծումը նվազել է 1.4%-ով և կազմել 445.6 մլն դոլար, Բելառուսից ներմուծումը նվազել է 23.4%-ով և կազմել 9.8 մլն դոլար։ Ղազախստանից Հայաստան ներմուծումը 3.7 անգամ աճել է, սակայն ծավալը դեռ փոքր է՝ 960 հազար դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս