Հակասթրեսային սմուզի
Սթրեսը հանգեցնում է մի շարք նեգատիվ իրադարձությունների, որոնք կարող են բացասաբար ազդել ամբողջ օրգանիզմի վրա: davidwolfe կայքն առաջարկում է հակասթրեսային սմուզի, որը կնվազեցնի սթրեսի բացասական ազդեցությունն ամբողջ օրգանիզմի վրա:
Սմուզին բաղկացած է կակաոյից, ավոկադոյից, չիայի սերմերից և նշից:
Նշանակությունը
Ավոկադո- Ավոկադոն պարունակում է վիտամին B, որը հանգստացնում է նյարդերն ու ուղեղի բջիջները: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ դեպրեսիան և նյարդային վիճակը վիտամին B-ի պակասի արդյունք են:
Չիայի սերմեր- Չիայի սերմերը մագնեզիումի աղբյուր են: Այս հանքանյութը կարգավորում է սթրեսն ու հանգստացնում է դեպրեսիան: Սերմերը նաև պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք ունեն հակաբորբոքային հատկանիշներ:
Կակաո- Համաձայն մի շարք հետազոտությունների՝ դառը շոկոլադը հանգստացնում է նյարդերը: Շոկոլադն ակտիվացնում է սերոտոն հորմոնի արտազատումը, որն էլ իր հերթին՝ բարձրացնում է տրամադրությունը:
Նշի յուղ- Նուշը պարունակում է ցինկ, որը հսկայական դեր է կատարում ուղեղի աշխատանքը կարգավորելու և սթրեսին պատասխանելու գործում:
Հակասթրեսային սմուզի
- 2 բաժակ չիայի գել (3 ճ/գ չիայի սերմեր+2 բաժակ ջուր)
- Կես ավոկադո
- 2 բանան
- 4 խուրմա
- 2 ճ/գ կակաո
- 2 ճ/գ նշի յուղ
- Հավելյալ ջուր
Չիայի գելի պատրաստման եղանակը– 2բաժակ ջուրը լցրեք տարայի մեջ, ավելացրեք 3 ճ/գ չիայի սերմեր և խառնեք: Թողեք մնա 10 րոպե:
Երբ չիայի գելը պատրաստ լինի, ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչներին և խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Կստանաք խյուսանման զանգված: Եթե ցանկանում եք ստանալ ավելի թույլ խյուս, կարող եք ջուր ավելացնել: Խմեք խառնուրդը. այս չափաքանակը երկու անձի համար է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը