Բաժիններ՝

XXI դարի 100 լավագույն ֆիլմերն՝ ըստ BBC-ի վարկածի

Դեւիդ Լինչի «Մալհոլանդ դրայվ» հոգեբանական թրիլլերը, որը թողարկվել է 2001 թվականին. գլխավորել է ըստ BBC-ի վարկածի «XXI դարի 100 լավագույն ֆիլմերի» վարկանիշը: Կինոնկարների լրիվ ցանկը հրապարակվել է բրիտանական հեռուստառադիոկորպորացիայի կայքում:

Երկրորդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել «Սիրո տրամադրություն» հոնկոնգյան կինոժապավենը (2000), որը ռեժիսոր Վոնգ Կարվայը նկարահանել է արտ-հաուս ժանրով: Դրան հաջորդում է Փոլ Թոմաս Անդերսոնի «Նավթ» (2007) էպիկական դրաման:

Լավագույն ֆիլմերի տասնյակ են մտել նաեւ «Ուրվականների տարածները» (Հայմ Միյաձակի, 2001), «Պատանեկություն» (Ռիչարդ Լինքլեյթեր, 2014), «Մաքուր բանականության հավերժ փայլատակումը» (Միշել Գոնդրի, 2004), «Կենաց ծառը» (Թերենս Մալիկ, 2011), «Մեկ եւ երկու (Էդվարդ Յան, 2000), «Նադերի եւ Սիմինի ապահարզանը» (Ասգար ֆարհադի, 2011) եւ «Այստեղ ծերերի տեղը չէ» (Ջոել եւ Իթան Քոեններ, 2007) կինոնկարները:

Վարկանիշը կազմվել է ամբողջ աշխարհի 177 կինոքննադատների հարցման արդյունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս