
Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 26-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: