
Հալեպում վերսկսվել են թեժ մարտերը

Սիրիական բանակի գրոհային ջոկատները թեժ մարտեր են մղում Հալեպի հարավ-արևմտյան մասում` հրետանային ուսումնարանի տարածքում, որտեղ գտնվում են ահաբեկիչները, հայտնել է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից:
Ակտիվ ռազմական գործողությունները վերսկսվել են չորեքշաբթի առավոտյան: Սիրիական բանակի առաջապահ զորամիավորումները հարձակվում են միաժամանակ ուսումնարանի արևմտյան և արևելյան կողմերից:
Ողջ գիշերվա ընթացքում կառավարական զորքերի հրետանին կրակ է բացել ահաբեկիչների դիրքերի և նրանց տեխնիկայի կուտակման վայրերի ուղղությամբ:
Զինյալները ուժեղ դիմադրություն են ցուցաբերում` ականանետային ինտենսիվ կրակ բացելով, ինչպես նաև օգտագործելով խոշոր տրամաչափի գնդացիրներ:
Սիրիայի կառավարական բանակի կողմից կան վիրավորներ: