
«Ես արժանի եմ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին». Անտուան Գրիզման

Ռոնալդուն և Բեյլն արդեն լսե՞լ են այդ մասին:
ՈՒԵՖԱ-ի հատուկ ժյուրին Կրիշտիանուից, Գարեթից և Անտուանից կընտրի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին:
«Շատ լավ է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հետ միասին հայտնվել եզրափակչում: Չէի ցանկանա ամբարտավան երևալ, բայց ես արժանի եմ այդ մրցանակին, որովհետև անցկացրել եմ հիասքանչ մրցաշրջան և՛ ակումբում, և՛ ազգային հավաքականում»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում 24sata-ն:
2016թ. Եվրոպայի առաջնությունում Անտուանը դարձավ լավագույն ռմբարկու՝ խփելով 6 գնդակ:
Ռոնալդուն Եվրո-2016-ում դարձավ 3 գոլի հեղինակ: Կրիշտիանուն 35 գնդակ է խփել նաև Լա Լիգայում:
Գրիզմանը Պրիմերայում դարձել է 22 գոլի հեղինակ:
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին կընտրեն Մոնակոյում՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 25-ին, ժամը 20:00-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը