MasterCard® և Maestro® քարտապաններին հասանելի է Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալու նոր եղանակ` «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր MasterCard և Maestro քարտապաններին, որ MasterCard միջազգային վճարային համակարգը և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը առաջարկում են Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումների նոր պարզ, հարմարավետ և անվտանգ միջոց՝ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
Դրամական փոխանցումների տվյալ ծառայությունը “Օդնոկլասնիկի” սոցիալական ցանցում թողարկվել է 2016թ.-ի հուլիսին ՎՏԲ24-ի և “Մուլտիկարտա” պրոցեսինգային ընկերության միջոցով:
MasterCard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես իրենց MasterCard և Maestro քարտերին: Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ փոխանցում ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները` իրականցնելով և ստանալով դրամական փոխանցումներ անկանխիկ եղանակով՝ շուրջօրյա և ցանկացած վայրից, առանց բանկի մասնաճյուղեր այցելելու:
Այն ամենը, ինչ անհրաժեշտ է անել ուղարկողին՝ դա ընտրել փոխանցման ստացողին «Օդնոկլասնիկի» կայքում ընկերների ցանկից, կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ապա ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները և նշել գումարը: Փոխանցումն ուղարկողին անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը: Ծառայությունը ներկայացված է ինչպես «Օդնոկլասնիկի» կայքի վեբ տարբերակում, այնպես էլ iOS և Android համար նախատեսվաց բջջային հավելվածներում: Գործարքի նվազագույն գումարը 500 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազար ռուբլի:
Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի իր պրոֆիլ, ապա «Փոխանցումներ» բաժին, սեղմի «Ստանալ փոխանցումը» և մուտքագրի իր MasterCard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին: Տվյալ փոխանցումները անվճար են ստացողի համար, իսկ ներկա պահին անվճար են նաև ուղարկողի համար՝ ռուսական Mastercard և Maestro քարտապանների համար ընթացող ակցիայի շրջանակներում: Բացի այդ, Mastercard և Maestro քարտերի վրա փոխանցումներ հաշվեգրելիս, ստացողը կստանա 30 “OK”՝ ներքին արժույթ, որը կարելի է ծախսել սոցցանցի ներսում վճարովի ծառայությունների գնման համար:
Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլիով: Մեկ այլ արժույթով քարտի վրա գումարի հաշվեգրման դեպքում, դրամային միջոցները կփոխարկվեն ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով: