
Ռիո-2016. Ազատ ոճի ըմբշամարտի մոնղոլ մարզիչը մերկացավ՝ ի նշան բողոքի մրցավարների կայացրած սխալ որոշման դեմ

Օգնականը նույնպես մերկացավ:
Գանզորիգիյն Մանդահնարան Մոնղոլիայից բրոնզի համար գոտեմարտում պարտվեց Իխտիեր Նավրուզովին 7:8 հաշվով: Մոնղոլ ըմբիշի մարզիչը դժգոհ մնաց մրցավարներից և ի նշան բողոքի՝ վրայից հանեց բոլոր զգեստները՝ բացի կիսավարտիքից և գուլպաներից:
Բողոքը չօգնեց՝ Նավրուզովը նվաճեց բրոնզը:
https://www.youtube.com/watch?v=-TVTrnd_RzQ
Պատրաստեց Անի Գաբուզյանը