Բաժիններ՝

Նաոմի Քեմփբելը Նյու Յորքում հանդես կգա որպես երիտասարդ դիզայներների խորհրդատու

Թոփ մոդել Նաոմի Քեմփբելը հանդես կգա որպես երիտասարդ դիզայներների խորհրդատու: Մոդելը նրանց հետ աշխատելու է Նորաձեւության շաբաթի ընթացքում, որը Նյու Յորքում կանցկացվի սեպտեմբերի սկզբին: Այս մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը:

Քեմփբելը կմասնակցի VFiles-ի առցանց հարթակի ամենամյա շոուին, որտեղ ներկայացվելու է երիտասարդ մոդելագործների ստեղծագործությունը:

Բացի գերմոդելից, որպես մենթորներ հանդես կգան վիզաժիստ Փեթ Մաքգրաթը, ոճաբան Մել Օթենբերգը եւ ռեփեր Young Thug-ը:

Այս տարի VFiles-ի միջոցառումը կանցկացվի արդեն յոթերորդ անգամ: Անցած ցուցադրություններին իրենց ստեղծագործությունները ներկայացրել էին ռուսական ZDDZ եւ Tigran Avetisyan մակնիշները, ինչպես նաեւ ուկրաինացի դիզայներ Անտոն Բելինսկին:

Քեմփբելն առաջին անգամ նորաձեւության ցուցադրությունների հարթակ է դուրս եկել 15 տարեկանում եւ առաջին սեւամորթ մոդելն է դարձել Vogue եւ Time հանդեսների շապիկներին: Առաջին մոդելային գործակալությունը, որի հետ նա համագործակցել է, Elite-ն է: 1990-ական թվականների սկզբին Քեմփբելը, Կլաուդիա Շիֆերի, Սինդի Քրոուֆորդի, Քրիստի Թառլինգթոնի եւ Լինդա Եվանգելիստայի հետ միասին, տեղ Էր գրավում աշխարհի ամենապահանջված մոդելների հնգյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս