Քանիե Ուեսթը նոր հավաքածու կթողարկի
Ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթը շարունակում է համագործակցությունը adidas մարզական բրենդի հետ եւ պատրաստվում է թողարկել իր նոր հավաքածուն: Ինչպես հաղորդում է WWD-ն, շնորհանդեսը պլանավորված է սեպտեմբերի 7-ին, դեֆիլեն տեղի կունենա Նորաձեւության շաբաթի շրջանակներում՝ Նյու Յորքում:
Շնորհանդեսի անցկացման ստույգ ամսաթվի եւ վայրի մասին երաժիշտը խոստացել է տեղեկացնել ավելի ուշ: Շարքում տեղ կգտնեն մարզահագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ. մանրամասնություններն առայժմ չեն հրապարակվում:
2016 թվականի օգոստոսի կեսերին adidas-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ բրենդը ցանկանում է ներգրավել լսարանին՝ ստեղծելով YEEZY Boost 350 մոդելի փոքրացված պատճենը: Մարզակոշիկները կստեղծվեն նույն այն տեխնոլոգիայով, ինչ եւ օրիգինալ մոդելն է, միայն կթողարկվեն փոքր չափերով:
Սկզբում մարզակոշիկները կներկայացվեն Pirate Black գույնով, այնուհետեւ ներկապնակը կհամալրվի Turtle Dove երանգով: Գինը 120 դոլար է: