Բաժիններ՝

Մեկամյա երկվորյակների մայրը նրանց առօրյան ֆոտոպատմություն է դարձրել Instagram-ի համար

«Երբ երկվորյակների ես մեծացնում, կյանքը վերածվում է քաոսի, բայց նաեւ կրկնակի ուրախության»,- ասում է սինգապուրցի Էմբեր Յոնը՝ երկվորյակ աղջիկների մայրը, որոնց կոչում են Լեա եւ Լորեն:

Էմբերը երեխաներին առանձին էջ է նվիրել Instagram-ում: Սոցցանցում «մայրիկների» հաշիվներում տեղ գտած ստեղծագործությունների մեծ մասից նրա արած լուսանկարները տարբերվում են բարձր ճաշակով եւ հումորի զգացումով:

Թեեւ երկվորյակները նման են ինչպես ջրի երկու կաթիլ, նրանց բնավորությունները տարբեր են: «Լեան ավելի զուսպ է եւ ուշադիր, իսկ Լորենը շփվող է: Նրանք շատ լավ լրացնում են միմյանց»,- նշում է Էմբերը: Յոնը նրանց արտաքին նույնականությունն ընդգծում է գեղեցիկ նույնանման հագուստի օգնությամբ. յուրաքանչյուր լուսանկարում երեխաները ներկայանում են տարբեր կերպարներով:

Լեայի եւ Լորենի երկրպագուների թիվն աճում է: Instagram-հաշվի թարմացումներին հետեւում են արդեն շուրջ 300 հազար օգտատերեր:

baby (2) baby (3) baby (4) baby (5) baby (6)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031