Բաժիններ՝

Սոչիում խաղային գոտի կկառուցվի

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր հանձնարարական է ստորագրել՝ Սոչի քաղաքում «Красная Поляна» կոչվող խաղային գոտի ստեղծելու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է RBC.ru-ն, փաստաթղթի համաձայն՝ նոր խաղային գոտին կունենա մոտ 165 հազար քմ մակերես։

Խաղատները և խաղային բիզնեսի մյուս օբյեկտները կառուցվելու են այն հողատարածքների վրա, որոնք ավելի վաղ հատկացվել էին՝ 2014 թվականի Օլիմպիական օբյեկտների տեղակայման համար։

Հողատարածքները, որտեղ թույլատրվում է «Красная Поляна» խաղային գոտու օբյեկտների կառուցումը,  գտնվում են Էստո-Սադոկ գյուղակում և Սոչիի ազգային պարկում։

Նշենք, որ Ռուսաստանում խաղային բիզնեսը թույլատրված է միայն հատուկ խաղային գոտիների տարածքներում։ 2014 թվականին ՌԴ Պգտդուման օրենք ընդունեց՝ թույլ տալով նման գոտիներ ստեղծել Ղրիմում և Սոչիում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031