Չինաստանի շուկայով հետաքրքրվող գործարարները հրավիրվում են համագործակցության
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ սկսում է բանակցություններ Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության (ՉԺՀ) հետ` առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի (Համաձայնագիր) կնքման շուրջ: Համաձայնագիրը կնպաստի առևտրի դյուրացմանն ու խթանմանը, թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև գործարարության և առևտրի բարեխիղճ մասնակիցների շահերի պաշտպանությանն ուղղված առևտրատնտեսական հարաբերությունների լիարժեք զարգացման հիմք կդառնա:
Կպարզեցվեն առևտրային ընթացակարգերը (մաքսային, տեխնիկական, սանիտարական և բուսասանիտական կարգավորում, մրցակցային քաղաքականություն, մտավոր սեփականության պաշտպանություն, էլեկտրոնային առևտուր, շրջակա միջավայր և այլն): Համաձայնագրով կկարգավորվեն նաև ճյուղային փոխգործակցության զարգացման համատեղ ինստիտուտների ստեղծմանն ուղղված հարցերը:
Հրավիրվում են ՉԺՀ շուկայով հետաքրքրվող և արդեն իսկ այնտեղ գործունեություն ծավալող գործարար համայնքի ներկայացուցիչներ՝ չինական շուկա մուտքի խոչընդոտների և սահմանափակումներին վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով, ինչպես նաև ներկայացնելու ցանկացած այլ առաջարկներ, որոնք կարող են դառնալ համաձայնագրի առարկա:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտե