Starwood Hotels & Resorts առաջատար հյուրանոցային ցանցը մուտք կգործի Հայաստան

Starwood Hotels & Resorts միջազգային առաջատար հյուրանոցների ցանցը հայտարարել է Հայաստան մուտք գործելու մասին: Ըստ Finance.yahoo կայքի՝ կազմակերպությունը Հայաստան մուտք կգործի Երևանում Alexander շքեղ հյուրանոցի կառուցմամբ: Հյուրանոցը նախատեսվում է բացել 2017թ.:

Alexander հյուրանոցը կտեղակայվի մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտակայքում: Հյուրանոցը կունենա 114 շքեղ սենյակներ, 17 բիզնես դասի համարներ և նախագահական համար: Հյուրանոցը կունենա հարմարավետ տարածքներ տարբեր միջոցառումների անցկացման համար, հանդիպումների համար նախատեսված 8 սենյակներ, ինչպես նաև բիզնես կենտրոն:

«The Luxury Collection-ը շարունակում է ընդլայնել աշխարհագրությունը և Alexander հյուրանոցով մուտք կգործի պատմական Երևան: Մենք կատարում ենք ԱՊՀ տարածքում նոր շքեղություն բերելու մեր խոստումը: Հյուրանոցը տեղակայված կլինի Երևանի կենտրոնում և իր յուրահատուկ ծառայությունները կառաջարկի հյուրերին»,- ասել է Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում Starwood Hotels & Resorts հյուրանոցային ցանցի տնօրեն Մայքլ Ուելյը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031