
ԵԱՏՀ-ն հորդորում է գյուղատնտեսության մեջ ինֆորմատիզացիայից անցնել գործընթացների թվայնացման

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օգոստոսի 17-ին քննարկել են Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսության ոլորտում ավտոմատիզացիայի իրականացվող ուղղությունները եւ թվային տրանսֆորմացիայի թրենդները:
Միջոցառումը տեղի է ունեցել ԵԱՏՄ-ի թվային տարածության ձեւավորման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի նախագծային նստաշրջանների ցիկլի շրջանակներում:
Նիստին մասնակցել են ԵԱՏՄ-ի երկրների գործադիր իշխանության մարմինների, լիազոր կազմակերպությունների եւ բիիզնես-հանրակցությունների ներկայացուցիչները: ԵԱՏՀ-ի թվային տրանսֆորմացիայի գծով նախագծի ղեկավար Ալեքսանդր Պետրովի խոսքով՝ գործունեության թվային մոդելի, համընդգրկող թվային գործընթացների եւ թվային հարթակների օգտագործման անցնելու շնորհիվ կարելի է էականորեն բարձրացնել ԵԱՏՄ-ի երկրների գյուղատնտեսության արդյունավետությունը, նվազեցնել դրա ծախսերը եւ բարձրացնել կոոպերացման մակարդակը:
Մինչդեռ այսօրվա դրությամբ պարենամթերքի մեկ երրորդը կորչում է կամ դեն Է նետվում մինչեւ օգտագործվելը, գյուղատնտեսությունը սպառում է մատչելի խմելաջրի մեծ մասը եւ օգտագործվող էներգիայի մինչեւ 15 տոկոսը: Բոլոր այս պարամետրերը կարելի է բարելավել ի հաշիվ թվային գործընթացների եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման:
Նստաշրջանի մասնակիցները ծանոթացել են Միության երկրներում գյուղատնտեսության ավտոմատացված համակարգերի ստեղծման հաջող փորձին: Հատկապես նշվել է Միության այն ընդհանուր գործընթացների մոդելների մշակումը բարելավելու եւ արագացնելու անհրաժեշտությունը, որոնք կարող են ակտիվորեն օգտագործվել ԵԱՏՄ-ի երկրների կողմից: