Բաժիններ՝

Լեդի Գագան առաջին անգամ կինոյում նկարահանվի Բրեդլի Քուփերի ֆիլմում

Երգչուհի Լեդի Գագան համաձայնել է գլխավոր դերը խաղալ «Աստղ Է ծնվել» դասական հոլիվուդյան երաժշտական դրամայի ռեմեյքում, հաղորդում է The Guardian-ը:

Դերասանուհու համար ֆիլմը, որի ռեժիսորը դերասան Բրեդլի Քուփերն է, լիարժեք դեբյուտ կդառնա խաղարկային կինոյում: Հունվարին նա «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում խաղացած դերի համար:

«Ես ցնծության մեջ եմ այն բանից, որ աշխատելու եմ Բրեդլիի հետ: Նա փայլուն, հնարամիտ արտիստ է»,- Լեդի Գագան գրել է իր Twitter-ում:

«Ամերիկացի դիպուկահարը» եւ այլ ֆիլմերում կատարած դերերով հայտնի Քուփերի համար, ով նույնպես խաղալու է կինոնկարում, «Աստղ է ծնվել» ժապավենը դեբյուտ կդառնա որպես ռեժիսոր: Նաեւ հաղորդվում է, որ Լեդի Գագան ֆիլմի համար կգրի մի քանի երգ եւ ինքն էլ կկատարի:

Կարդացեք նաև

Նախագծով զբաղվող Warner Bros. ստուդիան առայժմ չի հրապարակել ժապավենի պրեմիերայի ամսաթիվը: Նախապես ենթադրվում էր, որ ֆիլմը կնկարահանի Քլինթ Իսթվուդը, եւ դրանում գլխավոր դերը կկատարի Բեյոնսեն:

Երիտասարդ դերասանուհու պատմությունը, որը ծերացող աստղային արտիստի օգնությամբ փառքի է հասնում Հոլիվուդում, առաջին անգամ էկրան է բարձրացել 1937 թվականին, երբ գլխավոր դերերում հանդես են եկել Ջանեթ Գեյնորը եւ Ֆրեդրիկ Մարչը: 1956 թվականի ռեմեյքում խաղացել են Ջուդի Հառլենդը եւ Ջեյմս Մեյսոնը, իսկ 1976 թվականի տարբերակում՝ Բարբարա Սթրեյզանդը եւ Քրիս Քրիսթոֆերսոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս