Բաժիններ՝

Նեյմարը ռեկորդ է սահմանել Օլիմպիական խաղերում

Երեկ կայացել են Ռիոյի Օլիմպիական խաղերի՝ տղամարդկանց ֆուտբոլի կիսաեզրափակիչ հանդիպումները: Առաջին խաղում հաղթանակ է տոնել Բրազիլիան, ով ջախջախել է Հոնդուրասին 6:0 հաշվով:

Այս հանդիպման ընթացքում ռեկորդի հեղինակ է դարձել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը: Վերջինս բացել է խաղի հաշիվը արդեն իսկ հանդիպման 14-րդ վայրկյանին:

Այս արդյունքը լավագույնն է Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում:

Բրազիլիան եզրափակչում կմրցի Գերմանիայի օլիմպիական հավաքականի հետ, ով կիսաեզրափակչում հաղթեց Նիգերիայի հավաքականին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս