Վրաստանում պահանջում են չեղյալ հայտարարել ևս մեկ ռուսամետ կուսակցության գրանցում
«Միացյալ ազգային շարժումը» պահանջում է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից չեղյալ հայտարարել ևս մեկ «ռուսամետ» կուսակցության` «Չեզոք Վրաստան» քաղաքական միավորման գրանցումը, որի ղեկավարն է Վալերի Կվարցխելիան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես ճեպազրույցում հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Իրմա Նադիրաշվիլին, իրենք Կվարցխելիայի կուսակցությամբ հետաքրքրվել են այն բանից հետո, երբ նա առաջարկել է «Կենտրոնամետների» առաջնորդներից մեկին` Վլադիմիր Բեդուկիձեին մասնակցել խորհրդարանական ընտրություններին իր քաղաքական միավորման կազմում:
Ինչպես հայտնի է, Վրաստանի ԿԸՀ-բ չեղյալ էր հայտարարել Բեդուկիձեի կուսակցության գրանցումը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Իրմա Նադիրաշվիլին դիմել է ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային` կոչ անելով չեղյալ հայտարարել Կվարցխելիայի կուսակցության գրանցումը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը շաբաթ օրը մերժել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար «Կենտրոնամետների» գրանցումը չեղարկելու հայցը:
Վերջիններս մտադիր էին պայքարել հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատգամավորական տեղերի համար:
Հաղթանակի դեպքում կուսակցությունը խոստանում էր վրացի թոշակառուներին վճարել 400 լարի (մոտ 175 դոլար) «ռուսական կենսաթոշակ», օրինականացնել Վրաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը, չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ու դառնալ
Վլադիմիր Բեդուկաձեն վրացական բանտերում կտտանքների մասին սկանդալային տեսագրությունների հեղինակն է: