Բաժիններ՝

Ուեյն Ռունիին մոտակա 16-18 ամիսներին նոր պայմանագիր չի առաջարկվի

«Կարմիր սատանաների» ավագի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019թ. ամառը, և վերջերս Ռունիի գործակալը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ պրոբլեմներ չեն առաջանա, եթե նրանք ուզենան երկարաձգել համաձայնագիրը Ռունիի հետ:

Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի շտապում առաջարկել Ռունիին երկարաձգել համագործակցությունը, այլ ուզում է, որպեսզի Ուեյնն ապացուցի, որ ինքն արժանի է շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձի:

«Ռունին պատրաստ է մինչև կարիերայի ավարտը մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» և տվյալ պահին նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019թ. ամառը, բայց պայմանագրի վերաբերյալ ոչ մի բանակցություններ չկան: Եվ դրանք չեն լինի առնվազն դեռ 16-18 ամիս: Ղեկավարությունը կքննարկի՝ արդյո՞ք արժի այն ընդհանրապես երկարաձգել»,- ասել է աղբյուրին «Մանչեսթեր Յունայթեդից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս