
Ադրբեջանում բուհի շուրջ 50 աշխատակից է հեռացվել Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով

Ադրբեջանի Կովկասի ինստիտուտի շուրջ 50 աշխատակից է հեռացվել աշխատանքից թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով, հայտնում է Hurriyet թերթը:
Բաքվում տեղակայված ինստիտուտի հեռացված բոլոր աշխատակիցները թուրքեր են, հայտնում է պարբերականը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երկուշաբթի քրեական գործ է հարուցել Գյուլենի կողմնակիցների նկատմամբ:
Ադրբեջանի կրթության նախարարությունը հուլիսին հայտնել էր ուսումնական հաստատության հիմնադրի խնդրանքով Կովկասի ինստիտուտի փակման մասին, բուհը հանձնվել էր Բաքվի նավթի բարձրագույն դպրոցի ենթակայությանը:
Հաղորդվում էր, որ ուսանողները կարող են շարունակել ուսումը Բաքվի նավթի բարձրագույն դպրոցում:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ բուհը փակվել է Գյուլենի հետ կապերի հետևանքով: Նշվում էր, որ դա իբրև առաջին ինստիտուտն է, որը Գյուլենի կողմից հիմնադրվել է արտերկրում 1993թ.: