
Ծնվել է ոճաբան Ֆաինա Հարությունյանի առաջնեկը՝ Նիկան

Օպերատոր Արտյոմ Աբովյանն ու ոճաբան Ֆաինա Հարությունյանը դարձան ծնողներ: Ֆաինան ամուսնուն դուստր է պարգևել: Հղիության վերջին ամսում գտնվող Ֆաինան մեզ հետ զրույցում նշել էր, որ դստրիկի անվան հարցում կօգնի հենց նորածինը: «Հղիության մասին Արտյոմին հայտնել եմ առանց ավելորդ «շոուների»: Հիմա էլ անհամբեր սպասում է, թե երբ կդառնա պապա: Փոքրիկի անունը դեռ չենք որոշել, սպասում ենք իրեն, նոր կորոշենք»,- նշել էր Ֆաինան:
Մեր տեղեկություններով՝ «փոքրիկը ցանկացել է», որ իրեն անվանեն Նիկա: Ֆաինայի առաջնեկը լույս աշխարհ է եկել «Մարգարյան հիվանդանոցում»: