Բաժիններ՝

Արթուր Աբրահամը շնորհավորել է օլիմպիական մեդալներ նվաճած հայ մարզիկներին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին եւ հայ օլիմպիականներին` ցուցադրած հիանալի արդյունքների համար:

Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ համայն հայությանն ու ըմբշամարտի արքա Արթուր Ալեքսանյանին փառահեղ հաղթանակի առթիվ: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիվ է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ հայ ազգի համար: Շնորհավորում եմ նաև Ռիո-2016-ի մեր մյուս հաղթանակած մարզիկներին` Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին: Հարգանքներս ձեզ, տղանե’ր, հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք , մենք` բոլորս միասին, անպարտ ենք»:

Ռիոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի ընթացքում հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 1 ոսկե և երեք արծաթե մեդալ: Ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը նվաճել են արծաթե մեդալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031