Դիկ Ադվոկատը գլխավորելու է թուրքական «Ֆեներբահչե»-ն
                                    Դիկ Ադվոկատը վերադառնում է ակումբային ֆուտբոլ և գլխավորելու է թուրքական «Ֆեներբահչե»-ն: 67-ամյա մասնագետը պայմանագիր կկնքի ստամբուլցիների հետ և կներկայացվի թիմի երկրպագուներին: Այս մասին հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:
Դիկ Ադվոկատը վերջին շրջանում աշխատում էր Հոլանդիայի հավաքականում, որտեղ գլխավոր մարզիչ Դանի Բլինդի օգնականն էր:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    