
ՌԴ ԱԳՆ-ն` իրանական օդանավակայանի օգտագործման և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի խախտման մասին

TASS գործակալության հետ զրույցում ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրը հայտնել է, որ որ ռուսական ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռների կողմից Իրանի Համադանի օդանավակայանի օգտագործումը Սիրիայում ահաբեկիչների դիրքերին հարված հասցնելու նպատակով ՄԱԿ ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի խախտում չէ:
«Ամերիկացիներին անհրաժեշտ է ուշադիր կարդալ ՄԱԿ ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը: Համապատասխան կետի ձևակերպումները, որոնք վերաբերում են Թեհրանին սպառազինություն մատակարարելուն, ոչ մի կապ չունեն Իրանում ռուսական ինքնաթիռների հետ կապված իրավիճակի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նախօրեին ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ուսումնասիրում է հարցը, թե արդյոք ՌԴ ռազմատիեզերական ուժերի կողմից իրանական ռազմաբազայի օգտագործումը չեն խախտում ՄԱԿ-ի Անվտանգության բանաձևերը:
Նրա խոսքով` դրանք կարող են ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձի խախտում լինել, որն արգելում է առանց ՄԱԿ-ի ԱԽ հավանության Իրանին վաճառել, փոխանցել կամ մատակարարել զինվորական թռչող ապարատներ:
Երեքշաբթի Իրանի «Համադան» ավիաբազայում տեղակայված Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Տու-22Մ3» և «Սու-34» ռմբակոծիչները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին:
Ավելի վաղ ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչները թռիչքներ էին իրականացնում ռուսական և Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայաններից: