Ձերբակալություններ Պետերբուրգում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը անօրինական կազմավորումների մասնակիցների ձերբակալման գործողություն է իրականացնում Պետերբուրգի Կիրովի շրջանում, կազմավորումներ, որոնք գործում են Հյուսիսային Կովկասի տարածքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչության մամուլի ծառայությունում:

«Լենինի պողոտայի թիվ 92 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 3 բնակարանում իրականացվում են այն անձանց կալանավորման միջոցառումներ, որոնք դաշնային հետախուզման մեջ են գտնվում հյուսիսկովկասյան տարածաշրջանի տարածքում անօրինական զինված կազմավորումների մասնակցելու մեղադրանքով»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Օգոստոսի 17-ին ավելի վաղ շենքի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են հատուկ նշանակության ուժերի գործողությունների մասին եւ զետեղել ուժայինների լուսանկարներ, որոնք պատուհայններից արվել են գործողության ընթացքում: Ավելի ուշ ականատեսներն սկսել են գրել շենքում տեղի ունեցած պայթյունների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031