Բաժիններ՝

«Այս ամենն աղբ է, ինձ արդեն չի հետաքրքրում` ոչ սպորտը, ոչ օլիմպիական մեդալը». Միհրան Հարությունյան

Միհրան Հարությունյանը Խառը գոտի եկավ սպիտակ շապիկով, որի վրա իր փոքրի աղջկա նկարն էր: Ձեռքին արծաթե մեդալն էր: Նա շատ հիասթափված էր և ընդամենը մեկ նախադասությամբ ամփոփել է կատարվածը.

«Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է: Չեմ ուզում այստեղ լինել, ուզում եմ հեռու գնալ: Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում ոչ սպորտը, ոչ օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում այս ամենը աղբ է»,- մեր մարզիկի խոսքերն է մեջբերում Totoexpert-ը:

Հիշեցնենք, որ 66 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եզրափակիչում պարտվեց Դավոր Շտեպանեկին և մրցավարական կողմնակալության պատճառով դարձավ արծաթե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս