Բաժիններ՝

Ռիո-2016. Միհրան Հարությունյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

31-­րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը նվաճեց հերթական արծաթե մեդալը: 66 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եզրափակիչում պարտվել է Դավոր Շտեպանեկին և մրցավարական կողմնակալության պատճառով դարձել արծաթե մեդալակիր:

Մենամարտի սկզբում մրցավարները նախազգուշացում տվեցին մեր ըմբիշին և պասիվության համար հայ մարզիկը անցավ պարտեր, սակայն կարողացավ պատվով դուրս գալ դժվարին վիճակից: Հաջորդ իսկ դրվագում Միհրանը 1 միավոր վաստակեց՝ հակառակորդին դուրս հրելով գորգից: Առաջին մրցափուլն ավարտվեց Միհրան Հարությունյանի նվազագույն առավելությամբ:

2­-րդ կեսի մեկնարկում Միհրանը վնասվածք ստացավ և մի փոքր արյունահոսեց, բայց պատվախնդիր կերպով վերադարձավ և կարողացավ շարունակել գոտեմարտը: Մրցավարներն այս գոտեմարտում էլ հայ ըմբիշին խանգարեցին գորգում և պասիվության համար մեր մարզիկի մրցակիցը ստացավ մեկ միավոր: Վերջին վաստակած միավորը օլիմպիական ոսկին նվիրեց սերբ մարզիկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031