Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական քննարկումները կվերսկսվեն սեպտեմբերին

Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական քննարկումները կվերսկսվեն սեպտեմբերի սկզբին, իսկ ԱԺ օրակարգ կմտնի հավանաբար երկրորդ քառօրյայի ժամանակ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը՝ նշելով, որ արձակուրդները խանգարեցին ավարտել քննարկումները:

Թե ի՞նչ տեսքով կառավարությունն ԱԺ օրակարգ կներկայացնի բիզնես հանրության խիստ դժգոհությանն ու քննադատությանն արժանացած օրինագիծը, դեռ պարզ չէ:

«Այն քննարկումները, որ տեղի ունեցան, բազմաթիվ փոփոխություններ արդեն համաձայնեցվել են կառավարության հետ, բայց թե ինչ տեսքով կներկայացնեն, չեմ կարող ասել»,- ասաց Գ.Նուշիկյանը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031