Բաժիններ՝

Իտալիայում կարծում են, որ 40 տարեկանում կնոջ կյանքը դեռ նոր է սկսվում

40 տարեկան իտալուհիները (հատկապես Միլանում) միշտ լավ տեսք ունեն, գտնվում են գերազանց մարզավիճակում: Նրանք գոհ են կյանքից, որը լի է ընկերների հետ հանդիպումներով, աշխատանքով, նոր նախագծերով, ոգելից խմիչքներով և հետաքրքիր շփումներով: ada-kokosar-milan-street_640x420

Ոչ բոլորն են այս տարիքում ամուսնացած, ինչը լիովին նորմալ է համարվում: Եվ ոչ բոլոր 40 տարեկան կանայք ունեն երեխաներ: Ամբողջ կյանքը դեռ առջևում է: Վառ օրինակ է համաշխարհային աստղ, դերասանուհի Մոնիկա Բելուչին, ով իր առաջնեկին՝ դուստր Դևային լույս աշխարհ է բերել 39 տարեկան հասակում, իսկ 45 տարեկանում ծնվել է նրա երկրորդ երեխան՝ Լեոնին: Monic-Bellucci---Bond-is--009_640x420

Իհարկե, կան նաև բացառություններ: Իտալուհիները կարող են շատ երիտասարդ տարիքում ընտանիք կազմել:

Հարկ է խոսել նաև իտալուհիների ոճի մասին, ինչով նրանք առանձնանում են ամբողջ աշխարհում: 40 տարեկանում նրանք արդեն հրաժարվում են թինեյջերական ոճից և նախապատվությունը տալիս են դասական հագուստին: 40660121_640x420

Իտալացի կանայք սիրում են մոխրագույնի և շագանակագույնի երանգները, ինչպես նաև զուսպ և մի փոքր «փոշոտ» գույները: Առօրյա հագուստի համար նրանք, ամենայն հավանականությամբ, կընտրեն սև գույնը՝ լրացնելով այն վառ աքսեսուարներով: color-nero-1-1024x683_640x420

Իտալուհիները սիրում են նաև ջինսե հագուստներ, սպորտային կոշիկներ և վառ նախշեր, բայց ի տարբերություն դեռահասների, 40 տարեկան կանայք կներկայացնեն այդպիսի հագուստը ինքնատիպ և նորաձև: blog_la-modella-mafia-Spring-2013-Fashion-Week-Model-Off-Duty-Street-Style-stripes-via-style1_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս