Որ բանկերն են բավարարում ԿԲ պահանջին
2016 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ՝ ՀՀ 20 առևտրային բանկերի ընդհանուր (նորմատիվային) կապիտալի մեծությունը կազմել է 528.22 մլրդ դրամ։ Առաջին եռամսյակի վերջի համեմատ բանկերի նորմատիվային կապիտալն աճել է 20.46 մլրդ դրամով կամ 4.03%-ով։ Այս մասին են վկայում B4B PRO համակարգի կողմից բանկերի հաշվետվությունների մշակված տվյալները։
Ընդհանուր կապիտալի մեծությամբ՝ առաջատարը Ամերիաբանկն է՝ 81 մլրդ 256 մլն դրամ։ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի ընդհանուր կապիտալը 49.2 մլրդ դրամ է, Արդշինբանկինը՝ 42 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2017 թվականի դեկտեմբերին կատարված փոփոխության՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը մինչև 2014 թվականի հունվարի 1-ը իրենց նորմատիվային կապիտալի չափը պետք է հասցնեն 30 մլրդ դրամի։
Այդ պահանջին այս պահի դրությամբ բավարարում են թվով 7 առևտրային բանկեր։