Լավացրեք արյան շրջանառությունը
Արյան վատ շրջանառությունը կարող է ի հայտ գալ բոլորի մոտ: Սա տհաճ երևույթ է: Եթե նկատել եք, որ ձեռքերն ու ոտքերը սառչում են, զգում եք ծակծկոց, մկանային լարվածություն, թմրածություն, հնարավոր է՝ այս ամենն արյան թույլ շրջանառության նշան է:
Արյան շրջանառությունը չափազանց կարևոր է առողջության համար: Այն կարող է ազդել ընդհանուր առողջության վրա, ներառյալ՝ այնպիսի օրգաների, ինչպիսիք են՝ ուղեղը, սիրտը, լյարդը, երիկամները:
Ծխելը արյան վատ շրջանառության հիմնական պատճառն է: Սակայն, բացի ծխելուց, կան մի շարք գործոններ, որոնք վատացնում են արյան շրջանառությունը, օրինակ՝ շաքարախտ, խոլեստերինի բարձր մակարդակ, արյան բարձր ճնշում, հղիություն, ճարպակալություն, սակավարյունություն կամ խցանված անոթներ:
Արյան շրջանառությունը կարող եք լավացնել կենսակերպը փոխելով:
Ձեզ ենք ներկայացնում տնական բաղադրատոմս, որը կլավացնի արյան շրջանառությունը:
Բաղադրություն
- 1 գրեյպֆրուտ
- 4 սմ կոճապղպեղ
- Կես մեծ սոխ
Բոլոր բաղադրիչները լցրեք հյութաքամիչի մեջ և ստացված խառնուրդը խմեք միանգամից՝ կես թ/գ-ից ոչ ավելի:
Հարգելի՛ ընթերցող, հիշիր, որ գրեյպֆրուտը հակացուցված է որոշակի դեղամիջոցների հետ համատեղ օգտագործման համար: Կուրսը սկսելուց առաջ խորհրդացեք բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը