Բաժիններ՝

Daily Mail-ը` միանման կենսակերպ վարող իռլանդացի «եռվորյակ» մոդելների մասին

Բրիտանական Daily Mail թերթը գրել է Դուբլինում (Իռլանդիա) ապրող եռվորյակների մասին, որոնք միանման կենսակերպ են վարում: Աղջիկները միասին աշխատում են որպես մոդել եւ ամեն ինչ անում են իրենց արտաքին նմանությունը պահպանելու համար:

29-ամյա Լաուրա, Նիկոլ եւ Էլիսոն Քրիմինսներն ապրում են միասին: Աղջիկները նաեւ այցելում են մարզասրահ, որտեղ կատարում են միանման համալիր վարժություններ, օգտվում նույն կոսմետիկական ծառայություններից: Նրանք նաեւ միանման են սնվում ու հագնվում: «Որպես մոդելներ մեր աշխատանքի համար շատ կարեւոր է, որ մենք բացարձակապես միանման տեսք ունենանք, ուստի ուտում ենք նույն բաները եւ միասին զբաղվում սպորտով»,- ասել է Էլիսոնը:

Նշվում է, որ իռլանդուհիները մանկուց ժամանակը միշտ միասին են անցկացնում: 16 տարեկանում աղջիկները պարտավորագրեր են ստորագրել մոդելային գործակալության հետ, ինչից հետո միմյանցից անբաժան մասնակցում են ֆոտոսեսիաների, նորաձեւության ցուցադրությունների եւ հեռուստաշոուների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս