Բաժիններ՝

«Ռաշֆորդն անգլիական ֆուտբոլի ապագան է». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել մանկունյանցիների 18-ամյա հարձակվող Մարկուս Ռաշֆորդի մասին, ով նախորդ մրցաշրջանի կեսերից սկսեց հանդես գալ թիմի հիմնական կազմում:

«Ակումբ տեղափոխվելու պահից ես հետևում եմ Ռաշֆորդին, և ըստ իս՝ նա մեծ տաղանդ է: Կարծում եմ, որ նա հանդիսանում է անգլիական ֆուտբոլի ապագան: Ես կարող եմ շատ բան սովորեցնել երիտասարդ ֆուտբոլիստներին, չէ՞ որ այնպիսի թիմերում եմ խաղացել, որոնց մասին շատերը կարող են միայն երազել»,- Իբրայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031