Բաժիններ՝

Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր REAL շարժման գործադիր քարտուղարը

Բաքվում օգոստոսի 12­ի ուշ երեկոյան ձերբակալվել է «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին:

Ինչպես հաղորդում է  «Թուրան» լրատվական գործակալությունը, գիշերը մոտ ժամը մեկին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամիս ժամկետով կալանքը:
Թե ինչում է մեղադրվում Ջաֆարլին, դեռեւս հայտնի չէ:

Նրա փաստաբան Ջավադ Ջավադովը ենթադրում է, որ դա կարող է կապված լինել այդ ոչ
կառավարական կազմակերպության դեմ քրեական գործի հետ:

Այլ աղբյուրներ հայտնել են, որ Նաթիգ Ջաֆարլին մեղադրվում է անօրինական ձեռնարկատիրության մեջ: Թե ինչում է այն արտահայտվում, եւս
անհայտ է:

REAL շարժումը Ադրբեջանում ակտիվորեն դեմ էր հանդես եկել նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի իշխանությունը հավերժացնելուն ուղղված սահմանադրական փոփոխություններին, որի վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա առաջիկա սեպտեմբերի 26­ին:

REAL­ի առաջնորդ Իլգար Մամեդովը կալանավորվել եւ ապօրինի մեղադրանքներով 7 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել է 2013 թվականին:

Չի բացառվում, որ Նաթիգ Ջաֆարլին եւս կլրացնի Ադրբեջանում մինչեւ 100 հաշվվող քաղբանտարկյալների ցուցակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս