
Բելլա Հադիդը Քիմ Քարդաշյանի քրոջ հետ լուսանկարներ է հրապարակել

Գերմոդել Բելլա Հադիդը Instagram սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քայլի Ջենների հետ միասին հանգստանում է կղզում: Աղջիկները ընկերների խմբի հետ ժամանել են մոտորանավակներով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ամերիկուհիներն այդ կերպ Բահամյան կղզիներում նշել են Ջենների ծննդյան օրը, լրացել է նրա 19 տարին: Հանգստի վայրից կադրերը սոցցանցի իր Էջում բեռնել է նաեւ անվանակոչիկը:
Աղջիկների հետ կղզիներ էր ժամանել նաեւ Քայլիի քույրը՝ մոդել Քենդալ Ջենները: