Բաժիններ՝

«Կարծում եմ, Լիոնել Մեսսին չի վերադառնա Արգենտինայի հավաքական». Դիեգո Մարադոնա

Ալբիսելեստեի լեգենդը գտնում է, որ «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրի մոտ չափից ավելի շատ են տարաձայնություններ կուտակվել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) հետ:

«Կարծում եմ, Մեսսին կմերժի Արգենտինայի մարզիչ Էդգարդո Բաուսային: Դա միայն իմ կարծիքն է: Հնարավոր է, որ ես սխալվում եմ:

Մեր հավաքականը սարսափելի է: Մենք իսկապես հնարավոր է, որ չմտնենք Քաթարի Աշխարհի առաջնություն: Ես երբեք այսպիսի վատ ղեկավարություն չէի տեսել: Եվ Մեսսին միշտ իր դժգոհությունը հայտնել է:

Ինչպե՞ս է հնարավոր, որ AFA-ի ղեկավարների ընտանիքներն իրենց ավելի հարմարավետ են զգում, քան ֆուտբոլիստները»,- Մարադոնային է մեջբերում Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031