ՀՀ կառավարության առաջիկա նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կներկայացնի «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի մասնավորեցման նախագիծը: Ըստ այդմ՝ Կոտայքի մարզ Ջրվեժ համայնքում գտնվող 219.1 քմ ընդհանուր մակերեսով լաբորատոր շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.097 հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով կօտարվի քաղաքացի Վրեժ Դավթյանին: