Չինական ընկերությունն Ավստրալիայում կղզի է գնել

Շանհայի China Capital Investment Group ընկերությունն Ավստրալիայի հյուսիս-արեւելքի Քվինսլենդի նահանգում ձեռք է բերել կղզի՝ առողջարանով եւ լողափերով: Ֆիրման անշարժ գույքի դիմաց վճարել է 19,1 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է The Australian հրատարակությունը:

South Molle կղզում կան 12 հեկտար լողափեր, ինչպես նաեւ առողջարան՝ 188 համարով: Անշարժ գույքն ապրիլին վաճառքի էր հանել դրա նախորդ սեփանակատերը՝ գործարար Քրեյգ Ռոսը:

South Molle-ի զարգացման նախնական պլանի համաձայն՝ որին ծանոթացել է The Australian-ը, ցամաքի այդ հատվածում տեղ կա 4 եւ 5 աստղանի հյուրանոցների, ինչպես նաեւ սպա-կենտրոնի կառուցման համար: Առողջարանի համարային ֆոնդը կարող է գերազանցել 1,3 հազարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031